«Իրանական օրաթերթում Արթուր Վանեցյանի հարցազրույցը բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից»
Քաղաքական
12:10 11/04/2023
Հայաստան

«Իրանական օրաթերթում Արթուր Վանեցյանի հարցազրույցը բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանական «Շարղ» օրաթերթում Արթուր Վանեցյանի երեկվա հարցազրույցը սպասելի կերպով բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից, որոնցում կարելի է արձանագրել նաև որոշ վախեր և անհանգստություններ։

Նախ՝ արհեստածին Ադրբեջանում զգալի վախեր կան այն հանգամանքից, որ կարող է ձևավորվել հայ-իրանական անվտանգային, ռազմական և հակաահաբեկչական սերտ գործակցություն, ինչի անհրաժեշտությունն ուղղակիորեն շեշտվել էր հայաստանցի քաղաքական գործչի կողմից հենց իրանական լայն լսարանի համար։

Մյուս կարևոր հանգամանքը Թեհրան-Երևան-Մոսկվա ռազմավարական առանցքի գործնականում ձևավորման հրամայականն է, որի՝ Վանեցյսնի կողմից արծարծումը հատկապես իրանական հանրային և քաղաքական լսարանի առջև կրկին չի տեղավորվում Բաքվի բռնապետսկան վարչախմբի լկտի ծրագրերում, համաձայն  որոնց Հայաստանին պետք է զրկել ոչ միայն դիմադրողականության հնարավորությունից, այլ նաև կենսունակությունից, մինչդեռ նման ձևաչափի ստեղծումն ի դերև կհանի բոլոր նման նկրտումները։

Պարզ է նաև, որ Բաքվի բենապետի համար խիստ անհանգստացնող է պատվողականությունը մերժող և Հայաստանի բազմաբաղադրիչ անվտանգային հուսալի ճարտարապետության տեսլականն առաջ մղող քաղաքական գործիչների առկայությունը, որոնց տեսակետներն ընկալելի են Իրանում, իսկ դատելով ռուսական պետական լրատվամիջոցների արձագանքից, նաև Ռուսաստանում»։

 

Placeholder
«Իրանական օրաթերթում Արթուր Վանեցյանի հարցազրույցը բավական հախուռն «արձագանքների» է արժանացել նաև Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի կողմից»