Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 12:1 հաշվով հաղթեց բոլղարացի մարզիկին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Վազգենը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակչում 4։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, կիսաեզրափակչում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկել եզրափակիչ։
Placeholder