Միկա Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամ
Իրավունք
14:19 30/05/2023

Միկա Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է. 

«Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով։ Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք և այն կբողոքարկենք վերաքննության կարգով»։ 

Հիշեցնենք, որ բլոգեր, «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ 2022 թ. հուլիսի 22-ին Միկա Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացվել՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակի վատթարացմամբ։

Placeholder
Միկա Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամ