Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին
Սպորտ
14:45 30/06/2023
Հայաստան

Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։

Ֆեդերացիայից հայտնում են, որ նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։

Առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․

2024 թ․ փետրվարի 19-ից 27-ը
2024 թ․ նոյեմբերի 18-ից 26-ը
2025 թ․ փետրվարի 17-ից 25-ը։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Placeholder
Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին