Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am
Քաղաքական
23:41 13/07/2023
Հայաստան

Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am

Aravot.am-ի տեղեկություններով, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ ձերբակալվել են նաև որդին և քեռորդին:

Գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տնից, ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:

Ըստ աղբյուրի, 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։ Ձերբակալելուց հետո նրան տարել են ԱԱԾ, այժմ դատախազությունում է։


InfoPort.am-ն էլ, հղում անելով արցախյան աղբյուրներին, գրում է, որ Բալասանյանը մեղադրվում է խոշորամասշտաբ փողերի լվացման գործում՝ խոսքը 74 մլն դրամ պետական վարկի մասին է, որը ձևակերպված էր նրա որդու անունով։ Այս պահին ընտրվում է Բալասանյանների խափանման միջոցը։

 

Placeholder
Բալասանյանը ձերբակալվել է փողերի լվացման գործով. InfoPort.am