Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իրավունք
10:51 17/07/2023

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Բալասանյանի  պաշտան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նա հայտնեց,  որ երեկ դատական նիստը հետաձգվել էր, այսօր կշարունակվի ժամը 11։30-ին։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք  կատարելու կասկածանքով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Վիտալի Բալասանյանի՝ ձերբակալված որդին, եղբայրը, քեռորդին արդեն ազատ են արձակվել։

Placeholder
Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել