Ձերբակալվել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը
Իրավունք
11:41 08/09/2023
Հայաստան

Ձերբակալվել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը

Panorama.am-ի հարցերին ի պատասխան Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի ձերբակալության մասին լուրը։ Նա այս պահին մանրամասներ չհայտնեց։

«Կարճ ժամանակ անց հաղորդագրություն կտարածենք»,-ասաց նա։

Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանը որևէ տեղեկատվություն չհաղորդեց։ 

«Այս  պահին ինֆորմացիա չեմ կարող տրամադրել, մի քիչ ավելի ուշ»,- ասաց փաստաբանը։ 

Placeholder
Ձերբակալվել է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը