Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով
Իրավունք
15:58 18/09/2023
Հայաստան

Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված  կալանքի  ժամկետը երկարացվել է երեք ամսով։ Այս մասին հայտնում է «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։

Placeholder
Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով