Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․ ԱՀ ՊՆ
Քաղաքական
16:22 19/09/2023
ԼՂՀ

Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և  հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասված է հաղորդագրությունում։

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով․ ԱՀ ՊՆ