Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը
Հասարակություն
14:28 10/10/2023
Հայաստան

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը

Իջևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Այս մասին հայտում է Տավուշի մարզպետի աշխատակազմը։

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:

Placeholder