Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել
Քաղաքական
15:14 10/10/2023
Հայաստան

Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել

Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված  տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:

Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը»։
 

Placeholder
Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել