Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Քաղաքական
15:28 23/10/2023
Հայաստան

Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր վիրաբույժ Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։  Արմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո, մանդատը կվերցնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Panorama.am-ի հետ զրույցում Միհրդատ Մադաթյանն ասաց, որ վերցնելու է  պատգամավորական մանդատը։

«Գնալու եմ Ազգային ժողով նույն առաքելությամբ, ինչ ունի մեր խմբակցությունը՝  այս իշխանություններին հեռացնելու առաքելություն»,- նշեց  նա։

Մ.Մադաթյանն ասաց, որ ուժերի ներածի չափով կանի այդ առաքելությունն իրականացնելու համար. «Չգիտեմ՝ ինչքանով դա կստացվի։ Համոզված եմ՝ անպայման կստացվի»։
 

Placeholder
Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը