Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար
Քաղաքական
13:27 24/10/2023
Հայաստան

Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար

«Որևէ մեկին որևէ պաշտոնում նշանակելու առաջարկ անելու համար նախ այդ թեկնածուն  անցնում է հայկական ընթացակարգով»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրեն ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու առաջարկ է արվել։ 

«Ո՞նց եք կարծում,  առանց ինձ առաջարկություն անելու՝ գաղտնի  ընթացակարգեր են իրականացրել, իմ թեկնածությունն ուղարկել են ՌԴ, եթե ՌԴ-ն ասի այո, ես համաձայն եմ, ես պետք է որոշեմ՝ գնալու եմ, թե՞ չէ։

Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»,- ասաց Գ. Արսենյանը՝ հավելելով, որ իր թեկնածության ագրեմանները Մոսկվայի կողմից մերժվելու մասին լուրը ապատեղեկատվություն է։

Placeholder
Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համար