Հայաստանում կարմրուկից երեխա  է մահացել. Ավանեսյան
Օրվա թեմա
13:00 25/10/2023
Հայաստան

Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել. Ավանեսյան

«Հայաստանում կարմրուկից երեխա  է մահացել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ երեխան ունեցել է նաև այլ  հիվանդություններ, առողջական խնդիրներ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել:

Ա.Ավանեսյանը հորդորեց՝  ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումները, որոնք պաշտպանում են երեխաներին:

«Եթե  տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», - ասաց նախարարը։

Առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել:
 

Placeholder