Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում չեն հանդիպի. Ժամանակ չունեն
Քաղաքական
13:24 25/10/2023
Աշխարհ

Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում չեն հանդիպի. Ժամանակ չունեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում, չի կայանա։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Բրյուսելում նոր հանդիպման կազմակերպման աշխատանքները շարունակվում են, «ԵՄ-ն կարծում է, որ ի վերջո փաստաթուղթ կստորագրվի»։

Placeholder
Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում չեն հանդիպի. Ժամանակ չունեն