Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց, կիրառեց գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։
Զոհված զինծառայողների ծնողները, որոնք դատական նիստերի դահլիճում էին Գարիկ Գաելյանին իրենց աջակցությունը հայտնելու, Գալեյանին ծափահարություններով դիմավորեցին։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Նշենք, որ շշով ջուր լցնելը մարդու գլխին որպես խուլիգանություն որակելը և այդ հիմքով քրեական հետապնդում իրականացնելը կարող է նախադեպային դառնալ և Վարդավառին հաջորդող օրերի ընթացքում՝ իհարկե բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանություններին քննադատող հազարավոր քաղաքացիների նկատմաբ հարուցվեն քրեական վարույթներ, և իշխանությունները կալանավայրերի սղության պատճառով ստիպված լինեն Իտալիայից պատվիրեն հարյուրավոր շարժական պատժիչ վրաններ»։