ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի շրջանակում Հայաստան կժամանեն 50 երկրի 300 պատվիրակ
Քաղաքական
12:48 11/11/2023
Հայաստան

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի շրջանակում Հայաստան կժամանեն 50 երկրի 300 պատվիրակ

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և  համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր  հարթակ: ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է:

Հայաստանի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

Մանրամասները` տեսանյութում:

Placeholder
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի շրջանակում Հայաստան կժամանեն 50 երկրի 300 պատվիրակ