Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Ինչպես հայտնում է կայքը, պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանին:
Նշվում է, որ տուգանքի լուրն արագ տարածվել է և մարզում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, քչացել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենաների թիվը: Սյունիքում մեկ շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը: