Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է
Առողջություն
12:47 20/11/2023
Հայաստան

Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։

«Վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Placeholder
Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է