ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը
Քաղաքական
11:13 27/11/2023
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը: Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կատեգորիկ եզրակացություններ անելն իմաստ չունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասացի»,- հայտարարել է նա։

Placeholder