Կառավարությունը հունվարի 2-ից 6 ամսով կարգելի սիգի ձկնկիթի արտահանումը
Քաղաքական
10:24 21/12/2023
Հայաստան

Կառավարությունը հունվարի 2-ից 6 ամսով կարգելի սիգի ձկնկիթի արտահանումը

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի փաթեթով կընդունի որոշում, որով 6 ամիս ժամկետով կարգելի ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը։

Որոշման նախագծի մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

-սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին։

-սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին»:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 2-ից և գործռլու է վեց ամիս ժամկետով։

Placeholder
Կառավարությունը հունվարի 2-ից 6 ամսով կարգելի սիգի ձկնկիթի արտահանումը