Ադրբեջանի ԱԳ նախարարը  դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները
Քաղաքական
16:29 28/12/2023
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։ 

«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում որոշակի դրական արդյունքներ են արձանագրվել։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակներում։ Մենք դրական ենք տրամադրված 2024 թվականին։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը և միջազգային իրավունքը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղոդմամբ, ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը 2024 թվականին հայկական կողմի հետ դեմ առ դեմ շփումների հույս ունի. «Սակայն դրան զուգահեռ մենք աշխատում ենք խաղաղության պայմանագրի վրա։ Մասնավորապես, մենք հայկական կողմին ներկայացրել ենք մեր առաջարկների փաթեթը»։

Placeholder
Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները