ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
Իրավունք
14:15 30/12/2023
Հայաստան

ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի: 

«Դատարանը բավարարել է 25 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը»,- Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։։

Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021թ․–ի հոկտեմբերի 2-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործով։

 

Placeholder
ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի գրավի դիմաց