Մահացել է Հովհաննես Գալաջյանը
Հասարակություն
16:22 08/01/2024
Հայաստան

Մահացել է Հովհաննես Գալաջյանը

Ժամեր առաջ, սրտի կաթվածից, կյանքի 60-րդ տարում հանկարծամահ է եղել «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Այս տեղեկությունը հաստատեց խմբագրությունը։

Հ. Գալաջյանը  ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1986- 1991թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, էլեկտրոնային ինժեներ

Աշխատանքը

2000թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
1989թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի հիմնադիր և խմբագիր
1995-2000թթ.`«Իրավունք» թերթի բաժնի վարիչ
1992-1993թթ.՝ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ
1988-1989թթ.՝ անկախ լրագրող

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1988թ. մինչև օրս՝ «Սահմանադրական իրավունք» միության անդամ

Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում

1999թ.՝ խորհրդարանական ընտրություններ (համամասնական ցուցակ)

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»։

 

Placeholder
Մահացել է Հովհաննես Գալաջյանը