Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է
Օրվա թեմա
12:22 09/01/2024
Հայաստան

Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է

Մարտական դիրքում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի Ոսկեվազ գյուղից է։ Նա 24 տարեկան է։

«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ էր, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- 24News-ի հետ զրույցում ասել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ  հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Placeholder
Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է