Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Քաղաքական
09:51 11/01/2024
Հայաստան

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի  Արմավիրի մարզպետ։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Դ. Խուդաթյանը  ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահն է։  Նա Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի որոշմամբ նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն  ազատվել է պաշտոնից այս տարվա հունվարի 5-ին։

 

Placeholder
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ