Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին չզրկեցին մանդատից
Քաղաքական
14:15 07/02/2024
Հայաստան

Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին չզրկեցին մանդատից

Բավարար թվով  ձայներ չհավաքելու պատճառով Երևանի ավագանու  «Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանի ու Զարուհի փոստանջյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ չդադարեցվեցին։  Քվեարկությունը տեղի ունեցավ արտահերթ նիստում՝ ընդմիջումից հետո։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու արտահերթ նիստում «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամների օգնությամբ դադարեցվեցին Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի, «Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները։
 

Placeholder
Գևորգ Ստեփանյանին ու Զարուհի Փոստանջյանին չզրկեցին մանդատից