Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Սպորտ
00:14 20/02/2024
Հայաստան

Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս եկան 2 ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց  ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը, իսկ Տաթև Հակոբյանը 4-րդ տեղում է։

Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Նա պոկում վարժությունում էլ նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը:

36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։

 

 

Placeholder
Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր