Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին
Օրվա թեմա
20:59 25/02/2024
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին

Այսօր բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը անցկացրեց՝ մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը  Երևանում 84-79 հաշվով հաղթեց Ալբանիային հավաքականին։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր (17 միավոր)։

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ հյուրընկալելով Ավստրիայի ընտրանուն։
 

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին