Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Սպորտ
10:14 06/03/2024
Հայաստան

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկել է Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։  Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի հաղոդմամբ, հայ բռնցքամարտիկը մրցել է մոլդովացի Վասիլի Ցեբոտարիի հետ ու գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակի նժարը թեքեց իր կողմը։

Մարտի 6-ին իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը։ Գարբոյանի մրցակիցը  Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վինն  է, իսկ Չալոյանը կփորձի հաղթահարել կանադացի Ալեքսիս Բարիեռիի արգելքը։

Placeholder