Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարիզը, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Անդրկովկսում խաղաղարարի կերպար ստեղծել. Զախարովա
Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Անդրկովկասում խաղաղարարի կերպար ստեղծել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Փարիզի ակտիվության աճը կովկասյան տարածաշրջանում «մի տեսակ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ փոխհատուցում է՝ Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ձախողման ֆոնին»:
Զախարովայի խոսքով, Կովկասում Ֆրանսիայի «փորձարկումները» ներառում են «այսպես կոչված խաղաղապահ ջանքեր»։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, որը, հուսով ենք, արդեն ավարտվել է, նրանք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող են սկսել երևալ այնտեղ»,- ասել է Զախարովան։