Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը դիտարկվում է Իրանի դեմ Իսրայելի հետ դավադիր համաձայնություններ ունեցող. Ոսկանյան
«Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում արհեստածին Ադրբեջանի հասցեին մեղադրանքները»,-նշումէ իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ըն դգծում է՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբը դիտարկվում է առնվազն որպես Նեթանյահուի կառավարության հետ Իրանի դեմ դավադիր համաձայնություններ ունեցող։
«Որպես նշվածի անուղղակի ապացույց է համարվում մասնավորապես այն, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի դատապարտել իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը՝ հերթական անգամ ի ցույց դնելով իր հակաիրանական բնույթը»,-գրել է Ոսկանյանը։
