Երևանում անհնազանդության ակցիաներ են
Հասարակություն
11:15 11/05/2024
Հայաստան

Երևանում անհնազանդության ակցիաներ են

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, Երևանում արդեն քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ։

«Հայ, Հայաստան, հայրենիք ու Արցախ»,- գոռում են ակցիայի մասնակիցները։ 

Նրանք խնդրում են ոստիկաններին միանալ իրենց։ Իսկ ոստիկաններն էլ պահանջում են բացել ճանապարհն ու չխոչընդոտել մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ 

Քաղաքացիներն ազդանշանով ողջունում են երթի մասնակիցներին։ 

Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Տիգրան Մեծ պողոտան, Խորենացի փողոցը, Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան։

 

Placeholder
Երևանում անհնազանդության ակցիաներ են