Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է
Տնտեսություն
11:51 01/06/2024
Հայաստան

Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«2023 թվականին ամենաշատ ադամանդ արտահանող երկիրը` Հնդկաստանն է, որի արտահանումը կազմել է 24.1 մլրդ դոլար, երկրորդ տեղում Արաբական էմիրություններն են, երրորդը` ԱՄՆ-ն: Ուշագրավ է, որ 2023 թվականին Հայաստանը ի հաշիվ ադամանդի վերարտահանման զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը (589մլն դոլար)»։



Մեկ այլ տնտեսագետ՝ Աղասի Թավադյանն ավելի վաղ նշել էր.

«Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը  ոսկու տենդի մեջ է: Հայաստանում ավանդական արտադրությունները կրճատվում են:

Եթե համեմատենք 2024 թվականի առաջին եռամսյակը 2023 թվականի առաջին եռամսյակի հետ ըստ արտահանման խոշորացված ապրանքային խմբերի  աճ են արձանագրել հիմնականում` թանկարժեք քարերը և մետաղները (8.7 անգամ), տեքստիլը և կոշկեղենը (42.7%) ինչպես նաև հանքաքարը և խտանյութը ունեցել է վերականգնողական աճ (18.5%):

Մնացած բոլոր ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է` մետաղների և դրանցից արտադրանքի արտահանումը կրճատվել է 2.3 անգամ, տրանսպորտի և տեխնիկայի արտահանումը, որը մեր գնահատականով եղել է վերաարտահանում այլ երկրներից դեպի ՌԴ, կրճատվել է 12.4% տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (բացառությամբ ըմպելիքների) կրճատվել է 17.0%, ծխախոտը` 6.1 տոկոս, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները` 1.0%, քիմիական նյութերի արտահանումը` 31.0%, իսկ էլեկտրոէներգիան` 35.5%»:

Placeholder