Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարել է պաշտպանության կողմի բողոքը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Այս մասին հայտնում է պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։
Արթուր Սուքոյանին մեղադրանք էր ներկայացվել Civic.am-ի լրագրողի հետ միջադեպի առիթով։
«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն»,- ավելի վաղ ասել էր Արթուր Սուքոյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։