ԱԱԾ. Ոսկեպար Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Իրավունք
16:22 06/06/2024
Հայաստան

ԱԱԾ. Ոսկեպար Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Placeholder
ԱԱԾ. Ոսկեպար Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում