Այսօր երեկոյան ժամերից կսկսեն տեղումներ, որոնք կշարունակվեն մի քանի օր
Հասարակություն
13:06 07/06/2024
Հայաստան

Այսօր երեկոյան ժամերից կսկսեն տեղումներ, որոնք կշարունակվեն մի քանի օր

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է,  Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև  կարկուտ։

Քամին՝  հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։  

Placeholder
Այսօր երեկոյան ժամերից կսկսեն տեղումներ, որոնք կշարունակվեն մի քանի օր