Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մակրոնի ռազմական գծով խորհրդականի հետ
Քաղաքական
14:38 19/06/2024
Հայաստան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մակրոնի ռազմական գծով խորհրդականի հետ

Սուրեն Պապիկյանը  հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Placeholder
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Մակրոնի ռազմական գծով խորհրդականի հետ