Ադրբեջանի իշխանությունները հայտնում են՝ արդեն 3000 մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում
Քաղաքական
13:52 24/06/2024
Տարածաշրջան

Ադրբեջանի իշխանությունները հայտնում են՝ արդեն 3000 մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում

Ադրբեջանի իշխանությունները հայտնում են, որ իրենք արդեն 3 հազար մարդ են վերաբնակեցրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ, որը օկուպացվել էր 2023 թվականի աշնանը շրջափակմանը հաջորդած ագրեսիայից և բնիկ հայ բնակչության արտաքսումից հետո։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման թվեր է հայտնել օկուպացված  Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։

Նրա խոսքով, «նրանք այստեղ գործող պետական կառույցների աշխատակիցներ են և բիզնես ոլորտի աշխատողներ»։

Placeholder