Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ վերաքննիչ դատարանը /դատավոր Մարինե Մելքոնյան/ մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր նրան կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Հ. Ղևոնյանի ազատ արձակման որոշումը։