Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Թեհրանի ժամանակով 8։00-ից Իրանում մեկնարկել է նախագահակն ընտրությունների երկրորդ փուլի քվերակությունը։
Հայաստանի տարածքում գործում են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտունում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարակությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։