Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրիի Սև Բերդ հուշահամալիրում կկայանա Հաշմանդամների շախմատի աշխարհի անհատական առաջնությունը
Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող շախմատի միջազգային ասոցիացիայի 2024 թվականի Հաշմանդամների Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 19-ից 28-ը Գյումրի քաղաքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի շախմատի ակադեմիան ՝ IPCA (Ֆիզիկական հաշմանդամների շախմատի միջազգային ասոցիացիայի), Գյումրու քաղաքապետարանի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ Սև Բերդ հուշահամալիրում կհյուրընկալի աշխարհի բազմաթիվ երկրների մասնակիցներին։