Ադրբեջանում շարունակում են դատել 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին
Իրավունք
11:56 12/07/2024
ԼՂՀ

Ադրբեջանում շարունակում են դատել 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանի վարչական շենքում այսօր ընթանում է արցախցի 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։

Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին Աղավնո գյուղի մոտակայքում  մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանում նրան մեղադրում են պետական սահմանը ապօրինի հատելու, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու, Ստեփանակերտի հիվանդանոցում 90-ականներին հայ գերիներին խոշտանգելու և այլնի համար։

Placeholder
Ադրբեջանում շարունակում են դատել 62-ամյա Ռաշիդ Բեգլարյանին