Խոսրովի անտառում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել
Հասարակություն
11:48 29/07/2024
Հայաստան

Խոսրովի անտառում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն երեկ տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Էկոպարեկային ծառայության 9 աշխատակից, 4 փրկարարական ծառայող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 1 աշխատակից:



Placeholder
Խոսրովի անտառում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել