Չեմ հանձնվելու. Օլիմպիական փոխչեմպիոնը դիմել է երկրպագուներին
Սպորտ
14:23 05/08/2024
Հայաստան

Չեմ հանձնվելու. Օլիմպիական փոխչեմպիոնը դիմել է երկրպագուներին

«Ցավոք սրտի, էլի քիչ տարբերություն»,-երկրպագուներին է դիմել  Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, հենացատկորդ , Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերում արծաթե մեդալ  նվաճած Արթուր Դավթյանը։

Նա նաև նշել է.

«Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք:

Շնորհակալ  եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։ Աստված առաջ»։

 

Placeholder