Հայաստանում մոլեգնում է ջրծաղիկը
Առողջություն
13:24 06/08/2024
Հայաստան

Հայաստանում մոլեգնում է ջրծաղիկը

Հայաստանում  միայն հունիս ամսվա ընթացքում ջրծաղիկով հիվանդացության 2.377 դեպք է գրանցվել։ Նման տվյալ է հրապարակել Հայաստանի վիճակագրական կոմիտեն։  Հիվանդության 249 դեպք գրանցվել է 0-2 տարեկան երեխաների, իսկ 1.045 դեպք՝ 3-6 տարեկանների շրջանում։

Ուշագրավ է, որ հիվանդացույան բարձր տեմպը պահպանվում է ամիսներ շարունակ։ Համեմատության համար նշենք, որ  ապրիլին գրանցվել է հիվանդացության 3 171 դեպք, մայիսին՝ 3 343 դեպք։

Հունիսին հիվանդացության դեպքերի նվազումը կարելի է պայմանավորել դպրոցական արձակուրդներով։ Կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ուսումնական տարվա մեկնարկից հետո վարակն ավելի մեծ տարածում կգտնի։

Այս տարվա առաջին կիսամյակում ջրծաղիկով վարակվել է 14.948 մարդ, նրանցից 13.540-ը մինչև 18 տարեկան են։ Համեմատության համար նշենք, որ 2023-ին Հայաստանում գրանցվել է հիվանդացության 14.467 դեպք, 2022-ին՝ 18.795, իսկ 2021-ին՝ 5.412 դեպք։

Հայաստանում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել նաև քութեշով։ Միայն հունիսին գրանցվել է հիվանդացության 224 դեպք, ապրիլին՝ 729 դեպք, մայիսին՝ 2 266 դեպք։
Այս տարվա հունվար-հունիսի ընթացքում հանրապետությունում այս հիվանդության 2.490 դեպք է գրանցվել։

Placeholder
Հայաստանում մոլեգնում է ջրծաղիկը