Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում երկամարտում հավաքեց 370 կգ և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ Կարապետյանը հաջողությամբ պոկեց 170 կգ-ոց ծանրաձողը:Մարզիկը երկրորդ մոտեցումը ձախողեց։ Երրորդ մտոեցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը պոկեց 177 կգ-ը, պահեց գլխավերևում, բայց մրցավարները չարձանագրեցին պոկումը, քանի որ մի ձեռքը մյուսից ցածր էր:
Հավաքականի մարզիչը բողոքարկեց մրցավարների որոշումը, բայց քննարկումից հետո քաշը չգրանցվեց: Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 170 կգ-ով: