Ջրհեղեղից վնասված 193 տրանսպորտային միջոցի համար փոխհատուցում հաստատվեց
Տնտեսություն
12:58 15/08/2024
Հայաստան

Ջրհեղեղից վնասված 193 տրանսպորտային միջոցի համար փոխհատուցում հաստատվեց

«Այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցների, որոնք աղետի հետևանքով վնասվել կամ կորսվել են»,-կառավարության նիստում հայտնեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներչկայացնելով ջրհեղեղից տուժածների փոխհատուցման հերթական ծրագիրը։

Նա նշեց, որ այդ մեքենաներից յուրաքանչյուրի համար փորձագիտական եզրակացությունից կլինի և օգոստոսի 26-ից հետո քաղաքացիները կդիմեն և կստանան փոխհատուցում։

Սարգսյանը հայտնեց, որ 152-ի դեպքում արդեն կա փորձագիտական եզրակացությունը։
Նա հայտնեց, որ հաստատված վնասը 100%-ով կփոխհատուցվի։

«Փոխհատուցումներն այնքան կլինեն, որ կբավարարեն, որպեսզի վնասված մեքենան կամ լիովին վերանորոգվի, կամ նրա շուկայական արժեքին մոտ նոր մեքենա կարողանա անձը գնել»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիները կներկայացնեն հաշվեհամար ու նրանց կփոխանցվի համապատասխան գումարը

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ  բոլոր սեփականատերերի տվյալներն իդենտիֆիկացվել են։
 

Placeholder
Ջրհեղեղից վնասված 193 տրանսպորտային միջոցի համար փոխհատուցում հաստատվեց