Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ
Քաղաքական
10:20 09/09/2024
Հայաստան

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ

Մեկնարկեց ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Գրանցվեց  84 պատգամավոր, քվորումն ապահովված է։

ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի հնչողությամբ՝ երգչախմբի կատարմամբ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ  ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրվել է  Արմենուհի Ղազարյանին։  Նիստի մեկնարկին ՔՊ-ական պատգամավորն երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը նշանակվել է  ՌԴ-ում ՀՀ դեսպան։ 

Placeholder
Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ