Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայում տարավ 6-րդ հաղթանակը
Սպորտ
23:37 16/09/2024
Աշխարհ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայում տարավ 6-րդ հաղթանակը

 Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ֆիլիպինների թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սեւ ֆիգուրներով պարտություն կրեց, Շանթ Սարգսյանը (2649) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հասան հաղթանակի։ Գաբրիել Սարգսյանը (2646) վաստակեց կես միավոր։

Հայաստանի հավաքականն առաջին 5 տուրերում հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):

Ֆիլիպինների հավաքականը հաղթել էր Արուբային (4:0), Մադագասկարին (3,5:0,5), Մոնակոյին (4:0), Սլովենիային (2,5:1,5), պարտվել էր Գերմանիային (1:3):

Placeholder
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայում տարավ 6-րդ հաղթանակը